Ռուսաստանցի 10-ամյա տղան Երուսաղեմում մ.թ.ա. 9-10-րդ դարերի հնություն է հայտնաբերել, հայտնում է Իսրայելի հեռուստատեսության 9-րդ ալիքը։

Երեխան ծնողների հետ աշխատում էր կամավորների խմբում, որը մաղում էր Երուսաղեմի սրբազան Տաճարի լեռան վրայից բերված ավազը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

Երեխան ինչ-որ պահի ավազի մեջ կոշտ իր էր գտել եւ հանձնել խմբի ղեկավարին։ Գիտնականները անմիջապես հասկացել են, որ գտածոն պատկանում է Դավիթ եւ Սողոմոն թագավորների դարաշրջանին։ Կնիքը ուղարկել են հետազոտության։

Տաճարի լեռան ավազը դուրս էին բերել դեռեւս 1990-ական թթ., որպեսզի փրկեն հնագույն արտեֆակտները, որոնք կարող էին վնասվել հողի հետ աշխատելիս։