ՌԴ Խաբարովսկի երկրամասում հայտնաբերել են 1935թ. կործանված «Սավոյա-Մարկետի Ս-55» իտալական հիդրոօդանավի վթարի 4 զոհերի աճյունները։Այս մասին հայտարարել է «Ռուսաստանի որոնողական շարժում» ՀԿ մամուլի խոսնակ Յուլյա Լիվանսկայան։
Զոհերի թվում կա մեկ կին։ «Ինքնաթիռի մնացորդների դասավորությունից հնարավոր է եղել պարզել, որ ինքնաթիռը ձախ կողով բախվել է բլրին։ Ենթադրվում է, որ օդաչուն շատ ուշ է նկատել խոշոր բլուրը եւ փորձել է բարձրություն հավաքել, սակայն ինքնաթիռի արագությունը չի բավականացրել»,- ասել է նա Լիվանսկայան, գրում է Lenta.ru-ն։
Ալեքսանդրովսկ-Սախալինսկիից Խաբարովսկ թռչող «Սավոյա-Մարկետի Ս-55» ինքնաթիռը անհետացել էր 1935թ. հունիսի 26-ին։ Նրա որոնողական աշխատանքները որ մի արդյունք չէին տվել։ Օդանավում եղել էր 12 մարդ։




























