Ռուսաստանի առողջապահությունը «ջերմեռանդորեն պաշտպանում է» 21 տարեկանից փոքր երիտասարդներին ոգելից խմիչքի վաճառքն արգելելու մասին օրինագիծը, որը մտել է Պետդումա: Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան, որը Նյու Յորքում մասնակցում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցառումներին:
Նախարարը նշել է, որ շատ արեւմտյան երկրներում չափահասությունը սկսվում է 21 տարեկանից, երբ նրա խոսքով «մարդը կարող է առավել մտածված իրականացնել իր սեփական գործողություները եւ որոշում կայացնել: «Մեր կարծիքով ավելի լավ կլինի, եթե մենք եւս երեք տարի պաշտպանենք մեր երիտասարդությանը»,- ասել է Ռուսատանի առողջապահության նախարարը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Օրինագիծը, որը նախատեսում է 18 տարեկանի փոխարեն 21 տարեկանից թույլատրել ոգելից խմիչքի վաճառքը, սեպտեմբերի 22-ին Պետդումա էր մտցրել սենատոր Անտոն Բոլյակովը: Փաստաթղթի հեղինակը համարում է, որ տվյալ միջոցառումը «կպաշտպանի հասարակությանը երիտասարդ սերնդի վաղաժամ հարբեցողությունից», նաեւ թույլ կտա կրճատել ռուսաստանցիների մահացությունը: «Ռոսպոտրեբնադզորը» հավանություն է տվել այս նախաձեռնությանը:




























