Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայի Յոնագունի կղզում «Դուջուան» թայֆունի պատճառով գրանցվել է վերջին 50 տարվա ամենաուժեղ քամին։ Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ քամու ուժգնությունը կազմել է վայրկյանում 81.1 մետր (292 կմ/ժ)։

Ինչպես հայտնում է NHK հեռուստաալիքը, վերջին անգամ Օկինավա պրեֆեկտուրայում նման ուժեղ քամի էր գրանցվել 1966թ.։ Այն ժամանակ քամու արագությունը կազմում էր վայրկյանում 85 մետր, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Թայֆունը նաեւ խափանել է տրանսպորտային հաղորդակցությունը Ճապոնիայի կղզիներում, որոնք գտնվում են Օկինավայի եւ Թայվանի միջեւ: