Ամերիկյան ինժեներները պոլիների նոր տեսակ են մշակել, որը, ավիացիոն վառելիքին ավելացնելու դեպքում, ահաբեկիչների հարձակումների եւ այլ աղետների պարագայում կնվազի պայթյունի հզորությունը:
Քիմիկոս-տեխնոլոգ Ջուլիա Քորնֆիլդը գործընկերների հետ հատուկ պոլիմեր է ստեղծել, որի ծայրերն ինքնակպչուն ժապավենի նման են եւ նյութին թույլ են տալիս գերերկար շղթաներ կազմավորել, որոնք մասնագետները մեգասուպրամոլեկուլ են կոչել:
Պայթյունից հետո, երբ վառելիքն ակնթարթորեն տարբեր կողմեր է ցայտում, մեգասուպրամոլեկուլները ձգվում են: Դա ճնշում է կաթիլների անկումը՝ կտրուկ նվազեցնելով պայթյունի հզորությունը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Science ամսագրին:




























