Հունգարիայում ՆԱՏՕ-ի ռազմական կենտրոն կստեղծվի՝ բլոկի դաշնակից երկրների հրամանատարական կենտրոնների նմանությամբ: Այս մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել է Հունգարիայի կառավարության ղեկավարի աշխատակազմը:
«Մենք մերժում էինք փաստը, որ աշխարհն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում, եւ մեր դաշնակիցների արագ ու արդյունավետ արձագանքի կարիքը կունենանք»,- հայտարարությունից մեջբերում է կատարում Reuters գործակալությունը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ինտեգրացիոն ստորաբաժանումների դերը կքննարկվի հոկտեմբերի 8-ին Բրյուսելում նախանշված ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների գագաթաժողովում: Սպասվում է, որ կենտրոններն աշխատանքը կսկսեն հաջորդ տարեսկզբից:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հրամանատարական կենտրոններ էր ստեղծել Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում, Բուլղարիայում եւ Ռումինիայում: Յուրաքանչյուր շտաբում շուրջ 40 սպա է աշխատելու:





























