Լոնդոնում ձերբակալել են ՕՊԵԿ-ի գործող նախագահ Դիեզանի Ալիսոն-Մադուեկեին:
Այս մասին Reuters գործակալությանը տեղեկացրել է Նիգերիայի նախագահի եւ Ալիսոն-Մադուեկեի ընտանիքի շրջապատի աղբյուրը:
«Դոժդ»-ի փոխանցմամբ, Դիեզանի Ալիսոն-Մադուեկեն ՕՊԵԿ-ը գլխավորած առաջին կինն է: Նա այդ պաշտոնում ընտրվել է 2014 թվականի նոյեմբերի 27-ին: Մինչ այդ նա Նիգերիայի նավթային ռեսուրսների նախարարն է եղել:





























