Ճապոնական Toyota-ն նորից հայտարարել է ավելի քան 13 մլն ավտոմեքենաների հետ կանչելու մասին։ Պատճառը 2005 եւ 2008 թթ թողարկված Matrix եւ Corolla մակնիշի մեքենաներում անսարքություն հայտնաբերումն է։ Հաճախորդները բողոքել են, որ մեքենաների շարժիչը կանգ է առնում կամ էլ ընդհանրապես, հնարավոր չի լինում գործի գցել։

Ընկերությունն ավտոմեքենաները հետ է կանչում արդեն 15-րդ անգամ։ Անցած տարվա նոյեմբերից սկսած Toyota-ն հետ է կանչել ավելի քան 11 մլն մեքենա ողջ աշխարհում, որից 8 մլն մեքենաների խնդիրը կապված է եղել չվերահսկվող արագության հետ։

Անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ի Ճանապարհների անվտանգության վերահսկման ազգային վարչությունը հետաքննություն է սկսել  ճապոնական ավտոգիգանտի նկատմամբ, այն բանից հետո, երբ բողոքներ էր ստացել 2006 թվականի թողարկված Corolla и Matrix մեքենաների շարժիչի անսարքության վերաբերյալ։ Toyota ընկերության կենտրոնները փոխարինում են անսարք մասերը, որը հաճախորդներից խլում է 40 րոպե։

Նշենք, որ միայն ՄԱՆ-ում 2010 թվականին հետ կանչված ավտոմեքենաների քանակը կազմել է 23,5 մլն, որի գրեթե կեսը եղել են Toyota ընկերության մեքենաները։