Իրան-Հայաստան երկաթուղու համար դեռ պիտի լուծվի բեռնային բազայի հարցը։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը։

Նրա խոսքով, եթե նման բեռնային բազա լինի, դա փոխադրելու միջոց էլ կլինի։ Իրանը, նրա կարծիքով, հիմնականում էներգետիկ ռեսուրսներ է արտահանում։ «Եթե այդ ռեսուրսները պահանջված լինեն, բնականաբար երկաթուղային կապի անհրաժեշտություն էլ կլինի։ Չեմ կարծում, թե այս պահին դիտարկվում է նման բեռնային բազա», - հավելել է Դավթյանը։