Աշխարհի ամենափոքր մեքենաները՝ երեքանիվանի Peel P-50-ը եւ Peel Trident-ը, կվերադառնան շուկա։ Դրանցից կթողարկվի ընդամենը 50 օրինակ, հայտնում է ռադիո «Մայակը»։
Նշենք, որ մեկտեղանոց մեքենաներն սկսել են արտադրվել 1962 թվականից։ Մեքենան օժտված է 4 ձիաուժ հզորությամբ եւ եռաստիճան փոխանցման տուփով։ 1965-ից մեքենային փոխարինելու էր եկել թափանցիկ տանիքով Trident-ը։
Peel-ի նոր ավտոմեքենաներում մոտոռոլերի շարժիչի փոխարեն տեղադրված կլինի էլեկտրաշարժիչ։




























