Անհայտ անձինք Բոսթոնի քաղաքի (Մասաչուսեթսի նահանգ) արվարձանում գտնվողն մզկիթի պատին մի քանի անգամ գրել են USA, հաղորդում է CBS-ն:

Բոսթոնում ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի ղեկավար Ջոն Ռոբինսի խոսքով, համապատասխան դիմումը, որով իրենք խնդրում են հետաքննել «այլատյացական երեւույթները», ուղարկվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տեղի բաժանմունք, հաղորդում է Gazeta-ն:

Խորհրդի անդամները նշել են հասարակության ներսում համաիսլամական տրամադրությունների աստիճանի մեծացման եւ այն մտայնության մասին, որ իսլամի հետեւորդները «իրական ամերիկացիներ չեն»: