Բրազիլիայում 25 տարեկանից մեծ բնակիչների կեսից ավելին հասարակ մաթեմատիկական գործողություններ կատարելիս դժվարություններ է ունենում։ Այս մասին են վկայում կիրակի հրապարակված հետազոտության տվյալները։ Հետազոտությունն անցկացվել է Ռիու Գրանդի դու Սուլի դաշնային համալսարանի դասախոսների ղեկավարության ներքո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ բրազիլացիների 75 տոկոսը չի կարողանում հաշվել միջին թվաբանականը։ Այդքանն էլ չի հասկանում, թե ինչ բան է կոտորակը, իսկ 63 տոկոսը չգիտի, թե ինչպես է պետք տոկոս հաշվել։ Անմխիթար տվյալները զարմանք չեն առաջացնում, եթե հաշվի ենք առնում, որ հարցման մասնակիցների 43 տոկոսը խոստովանել է, որ մաթեմատիկական դպրոցում եղել է ամենաատելի առարկան։ Իսկ հարցվածների 60 տոկոսը նշել է, որ տհաճությամբ է ներկա եղել դասերին։