Երկուշաբթի մոտ 100 մարդ շվեդական Մալմյո քաղաքում ԵՄ-ից ներգաղթյալների չարտոնված ճամբարի քանդելու դեմ բողոքի ցույցի է դուրս եկել․ ներգաղթյալները հիմնականում Ռումինիայի եւ Բուլղարիայի գնչուներ են։ Նրանք պաստառներ են պահել «Հանուն գնչուների իրավունքների», «Աջակցեք գնչուների պայքարին»։
Անցած շաբաթ իշխանությունները որոշել էին քանդել ճամբարը, որն արդեն կես տարի է՝ մասնավոր տարածքի ամայուտում է։ Նրանց խոսքով, բնակավայրում չեն պահպանվում սանտիտարական նորմերը, մասնավորապես՝ ջրատարի բացակայության պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ .
Վրանային եւ քարշակային ճամբարում 150-400 գնչու է ապրում։ Ոստիկանությունն արդեն երկար ժամանակ է՝ չի կարողանում նրանց հանել այդտեղից, որովհետեւ դրա համար անհրաժեշտ է պարզել ներգաղթյալների ազգանունները։
Իշխանությունների որոշմամբ, գնչուները պիտի նոյեմբերի 1-ին հեռանային ճամբարից։ Սակայն ոստիկանությունը մինչ այժմ չի սկսել ներգաղթյալների տեղահանումը։
Անցած գիշեր անհայտ մարդիկ պայթուցիկներ են գցել գնչուական բնակավայր։





























