Հավաստի աղբյուրներից «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ԱԺ հաջորդ նախագահի պաշտոնում տեսնել «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին: Սույն հեռահար նպատակի իրագործման համար էր, որ Սերժ Սարգսյանի ուղղորդմամբ, Էդիկ Մադաթյանը (Խուճուճ Էդո), Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկ), Արմեն Երիցյանը եւ Մանուկ Վարդանյանը մտան ՕԵԿ: Ըստ թերթի աղբյուրների, այս ամենով էր նաեւ պայմանավորված, որ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե չի պատրաստվում 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, այլ փոխարենը սատարելու է Սերժ Սարգսյանին: Հիմա ՕԵԿ առաջնորդն իր կուսակիցներին լծել է մարդաորսության գործին եւ շարունակում է մայրաքաղաքի համայնքներում որոշակի ազդեցություն ունեցող բազմաթիվ անձանց տարատեսակ խոստումներ տալ՝ ՕԵԿ շարքերը մտնելու համար:
«Հայկական ժամանակ». Արթուր Բաղդասարյանը՝ ԱԺ նոր նախագա՞հ
Պատմություն
Տեղադրություն



























