Մեծ Բրիտանիայի ամենահին ծառը՝ Շոտլանդիայում աճող կարմրածառը (գեղձի) սկսել է փոխել սեռը։ Այս մասին գրում է The Independent-ը։

Նախկինում ծառը փոշի էր արտադրում, ինչի պատճառով բուսաբանները նրան դասել էին արական սեռի բույսերի շարքին։ Բայց հիմա ծառի վրա կարմիր պտուղներ են հայտնվել, ինչը իգական սեռին պատկանելու նշան է։ Բրիտանացի բուսաբանները եկել են այն եզրակացության, որ գեղձին սեռափոխության գործընթաց է սկսել։

«Դա կարող է տարօրինակ թվալ, բայց ծառերից շատերը փոխում են սեռը։ Սովորաբար նման գործընթացները տեղի են ունենում միայն բույսի սաղարթային մասի հետ։ Իսկ շոտլանդական գեղձիի դեպքում սեռափոխությունն անդրադարձել է արտաքին սաղարթի մի քանի ճյուղերի վրա»,- ասել է բուսաբան Մաքս Քոլմանը, փոխանցում է Lenta-ն։