Շոտլանդիայի Գլազգո քաղաքում տնական տորթերի վաճառքի բարեգործական ակցիայի ժամանակ զավեշտալի դեպք է գրանցվել։ Գնորդներից մեկը իր շոկոլադե տորթի մեջ սեքս-խաղալիք է հայտնաբերել։ Ակցիան անմիջապես դադարեցրել են։ Քաղաքի ղեկավարությունը փորձում է սեփական հետաքննությունն անցկացնել։ Արդեն վերցվել են տեսախցիկների տեսագրությունները։
«Սա ուղղակի մեծ հիասթափություն է՝ գիտակցել, որ ինչ-որ մեկը գործադրած բոլոր ջանքերից հետո փորձել է սաբոտաժի եթնարկել ակցիան»,- ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչներից մեկը, փոխանցում է Lifenews-ը։
Ակցիան կազմակերպվել էր Ռումինիայի մանկատներից մեկի համար գումար հավաքելու նպատակով։





























