Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ՀՅԴ-ական անդամ Արմեն Ռուստամայնը «Առավոտ»-ին ասել է. «Ես առաջարկել եմ, որ լսումներ լինեն ԵԽԽՎ մոնիթքրինգի հանձնաժողովում: Եւ այդ առաջարկությունն ընդունվել է՝ Մոնիթորինգի հանձնաժողովը որոշում է կայացրել լսումներ անցկացնել ՀՀ պարտավորությունների կատարման ընթացքի եւ ժամանակացույցի վերաբերյալ:
Իշխանություններն իրենց տեսակետները ներկայացրել են՝ լավ կլինի, որ ընդդիմությունն էլ համաձայնեցված մի տեսակետ ներկայացնի, թե իր պատկերացումներն ինչպիսին են, որ այդ պարտավորությունները չմնան թղթի վրա: Ստրասբուրգում կազմակերպվելիք այդ լսումները թող լինեն մի առիթ, որ փորձենք այդ հարցով համադրել մեր մոտեցումները»:



























