2015 թ.առաջին կիսամյակում գրանցվել է Հայաստան կատարված  դրամական փոխանցումների ու երկրի արտահանման անկում։ Այս մասին ասված է 2015 թ. առաջին կիսամյակի ֆինանսական կայունության մասին Հայաստանի Կենտրոնական բանկի հաշվետվության մեջ։

Նվազել է հայկական արտահանման հիմնական հոդվածների՝  գունավոր մետաղների ու պատարստի ապրանքների պահանջարկը, նաեւ կրճատվել են մասնավոր փոխանցումները, ինչր հանգեցրել է սպառման կրճատմանը ու տնտեսական աճի դանդաղեցմանը։ Աճը խթանելու նպատակով ծախսվել են պետբյուջեի միջոցները, իսկ Կենտորնական բանկը տարեսկզբի համեմատ։ մեղմացրել է դրամավարկային պայմանները։

Մակրոտնտեսական ռիսկերի աճի, 2014 թ վերջին հայկական դրամի արժեզրկման, ինչպես նաեւ նախորդ տարիներին վարկային պորտֆելի արագ աճի պայմաններում, պահպանվել է չաշխատող վարկերի աճի միտումը։ Տարածաշրջանի մյուս երկրների համեմատ ՝ այն կարելի է համեմատաբար ցածր համարել։ Սակայն խնդրահարույց վարկերի աճի ու տոկոսոդրույքների կրճատման հետեւանքով նվազել է նաեւ բանկերի եկամտաբերությունը։

2014 թ. դեկտեմբերին Հայաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է բանկերի նվազագույն կապիտալի պահանջը ՝ նախկին 5 մլրդ դրամի փոխանեն սահմանելով 30 մլրդ դրամ / ընթացիկ փոխարժեքով մոտավորապես 63 մլն դոլար, վերջնաժամկետը ՝ 2017 թ. – խմբ. /, ինչը ենթադրում է վարկավորման ծավալների աճի հնարավորություն ու լրացուցիչ ապահովագրում  երկարաժամկետ ռիսկերից։

Ոչ բանկային ֆինանսական կազմակերպություններում նկատվել է գործունեության ընդլայնում, բայց ֆինանսական համակարգում դրանց մասնաբաժինը առաջվա պես բավականին ցածր է։

Ընդհանուր առմամբ, ֆինանսական համակարգի ռիսկերը աճի միտում են դրսեւորում, բայց ֆինանսական համակարգն ունակ է դիմակայել ցնցումներին։