Մենք սովորաբար դեն ենք նետում բանանի կճեպը, մինչդեռ բրիտանացի դիետոլոգ Էլլա Օլրեդը կարծում է, որ իրականում այն կարող է շատ օգտակար լինել։ Մասնագետները գնալով ավելի ու ավելի են ուշադրություն դարձնում այն հանգամանքին, որ տարբեր մրգերի եւ բանջարեղենի կճեպների մեջ պարունակվող սննդարար նյութերն ու միացությունները, ինչպես նաեւ հանքանյութերը կարող են շատ օգտակար լինել առողջությանը։ Ինչ վերաբերում է բանանին, ապա դրա կճեպը հարուստ է տարբեր սննդարար նյութերով եւ վիտամիններով, որոնք կարող են նպաստել նիհարելուն եւ բարձրացնել տրամադրությունը։

Մասնավորապես բանանի կճեպը մեծ քանակությամբ Վիտամին Ա, Բ6 եւ Բ12, մագնեզիում, կալիում, սպիտակուցներ եւ տարբեր կենսաբանական ակտիվ միացություններ է պարունակում։ Վիտամին Ա-ն ամրացնում է ատամները, վիտամին Բ6-ը ամրացնում է իմունային համակարգը,  իսկ վիտամին Բ12-ը սնուցում է ուղեղն ու նյարդային համակարգը։

Նշենք,  որ բանանի կճեպը ավելորդ կալորիաներ չի պարունակում, թույլ է տալիս պահպանել հագեցվածության զգացումը եւ օգտակար է դիետա պահողների համար, փոխանցում է Kedem-ը։