Վենեսուելացի հրուշակագործները կարողացել են նոր համաշխարհային ռեկորդ սահմանել. նրանք ստեղծել են աշխարհում ամենախոշոր շոկոլադե մետաղադրամը։  Հսկայական քաղցրավենիքը, որը 870 կիլոգրամ է կշռում, հանրությանն է ներկայացվել Կարակասի շոկոլադի միջազգային ցուցահանդեսին։  Շոկոլադե գլուխգործոցի ստեղծման վրա 11 ժամ շարունակ աշխատել է 120 հրուշակագործ, որոնք բոլոր գործողությունները ձեռքով են արել։

Բոլոր այդ ջանքերն իզուր չէին. 2016-ին հսկայական շոկոլադե դրամը կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում։ Նշվում է, որ հրուշակագործներն այնուամենայնիվ չեն հասել իրենց վերջնական նպատակին, որովհետեը ի սկզբանե նախատեսել էին մեկ տոննա կշռող շոկոլադե դրամ ստեղծել։ Չնայած դրան, վարպետները կարողացել են ամբողջ 234 կիլոգրամով գերազանցել նախորդ ռեկորդը, տեղեկացնում է  Kedem-ը։