Սեղանին թողած ուտելիքը կարող է շատակերության պատճառ դառնալ, կարծում են ԱՄՆ Կոռնելի համալսարանի գիտնականները։ Հետազոտության ընթացքում պարզվել է, որ կանայք, որոնք նախաճաշի վարսակի փաթիլների տուփը թողնում են սեղանին, 9 կգ ավելի շատ են կշռում, քան կանայք, որոնք սեղանին ուտելիք չեն թողնում։

Իսկ խոհանոցում գազավորված ըմպելիքներ թողնող կանայք 11.7 կգ ավելի ծանր են եղել։ Այդուհանդերձ կանայք, որոնց սեղանին մրգեր են թողնում, 5.8 կգ ավելի թեթեւ են եղել։ «Դուք ուտում եք այն, ինչ տեսնում եք։ Հատիկավոր վարսակի փաթիլները վատ նախաճաշ չեն, սակայն եթե ամեն անգամ խոհանոց մտնելիս դուք մի բուռ ուտում եք, դա ձեզ ավելի նիհար չի դարձնում։ Գայթակղության գործոնը կարող է բացասաբար անդրադառնալ ձեր իրանի վրա»,- ասում է հետազոտության հեղինակ Բրայան Ուոնսինքը, փոխանցում է Kedem-ը։