Համաձայն վերջին հետազոտությունների՝ ժամանակակից տղամարդիկ փոխել են զուգընկերուհու ընտրության չափանիշները։ Հոգեբանները եկել են այն եզրահանգման, որ ուժեղ սեռը որպես կյանքի կողակից այլեւս չի ընտրում համեստ սուսիկ-փուսիկների։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։

Հետազոտողների տվյալներով՝ գենդերային դերերի փոփոխությունը եւ տնտեսական դժվարությունները, որոնց բախվում է ժամանակակից հասարակությունը, լուրջ ազդել է տղամարդկանց նախասիրությունների վրա։

«Անցել են այն ժամանակները, երբ «օջախի» կնոջ կերպարն իդեալական էր համարվում տղամարդու համար։ Հիմա տղամարդիկ վստահ են, որ կինը պետք է լինի ոճային, սեքսուալ եւ իշխող»,- մեջբերում է պարբերականը գիտնականներին, փոխանցում է Medikforum-ը։

Նրանք պարզել են, որ տղամարդկանց 66 տոկոսը հմայիչ է համարում ուժեղ եւ անկախ կանանց։ Դրանում  հատկապես համոզված են 30-34 տարեկան տղամարդիկ, որոնց շրջանում նման կանանց նախընտրողների թիվը 71 տոկոս է։

Միեւնույն ժամանակ տղամարդիկ նշել են, որ իրենց դուր են գալիս կենսուրախ կանայք, կանայք, որոնք կարող են հոգ տանել իրենք իրենց մասին, ինչպես նաեւ «վատ աղջիկները»։