Ավելի քան 40 հազար եմենցիներ ստիպված են եղել լքել իրենց տները Սոկոտրա արշիպելագում մոլեգնած «Չապալա» ցիկլոնի պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ տվյալները։

«Ըստ նախնական զեկույցների տեղեկությունների՝ ավելի քան 40 հազար մարդ տեղափոխվել է կամ ժամանակավորապես տարհանվել է առափնյա շրջաններից, եւ առնվազն 450 տուն ավերվել է»,- մեջբերում է գործակալությունը ՄԱԿ հումանիտար գործողությունների համակարգման վարչության հաղորդագրությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մոլեգնած ցիկլոնից զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 200-ը։