Բրիտանական Collins English Dictionary անգլերեն բառարանը տարվա բառ է ճանաչել to binge-watch բայը, որը թարգմանաբար նշանակում է «կլանված հեռուստածրագրեր դիտել»։ Մեկ այլ կարեւոր բառ է դարձել clean-eating-ը, որը նշանակում է «մաքուր ուտել»։
Բազմաթիվ ամուսնալուծություններն ու բաժանումները ստիպել են բառարանագիրներին ավելացնել ghosting բառը՝ «ուրվական դառնալ», ասինքն՝ չպատասխանել հեռախոսազանգերին եւ նամակներին։ Հայտնվել է նաեւ to swipe բայը՝ «սվայփել», այսինքն՝ մերժել պոտենցիալ սեքսուալ երկրպագուների պրոֆիլները։
Նոր հայտնված բառերի թվում են dadbod-ը՝ «մի փոքր թոշնած, բայց դեռեւս հմայիչ համարվող տղամարդ», manspreading-ը՝ «հասարակական տրանսպորտում ոտքերը լայն դրած նստելը», shaming-ը՝ «սոցցանցերում բացասաբար մեկնաբանել ուրիշների նկարները», contactless-ը՝ «առանց կոնտակտների» եւ transgender-ը՝ «տրանսգենդեր», փոխանցում է Lenta.ru-ն։





























