Ադրբեջանում ձերբակալել են մի հանցախմբի, որը մեղադրվում է Թերթերի շրջանի զորամասերից մեկում զինված կողոպուտ իրականացնելու մեջ: Այդ կողոպուտի արդյունքում, սպանվել եւ վիրավորվել էին զինծառայողներ, իսկ հանցագործները գողացել էին զորամասին պատկանող հրազեն:
Ինչպես հաղորդում է 1news.az-ը, վկայակոչելով ազգային անվտանգության մամուլի ծառայությունը, հանցախմբի բոլոր անդամները Ադրբեջանի քաղաքացիներ են:
«Սահիլ Ջամաաթի». այսպես է կոչվում 9 անձից բաղկացած հանցախումբը:
2008թ. դեկտեմբերի 26-ին հանցախմբի անդամները սպանել էին զինծառայող Ուզեիր Էլշադ օղլի Խաշաեւին, իսկ մի սերժանտ էլ վիրավորվել էր:



























