Հրդեհը, որ սեպտեմբերի 30-ին ծագել էրՎրաստանի Ռաչա-Լեչխումի եւ Քվեմո Սվանեթի տարածաշրջանի Նոցարի կիրճում, կլանել է 8 հեկտար անտառ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տարածաշրջանի նահանգապետ Դավիթ Գագոշիձեին:

«Երեկ մենք փաստացի կարողացանք տեղայնացնել հրդեհը, բայց կեսօրին բարձրացած  ուժեղ քամու պատճառով կրակը կրկին տարածվեց: Ներկայումս հրդեհը կլանել է 7-8 հեկտար»,- ասել է Գագոշիձեն՝ հավելելով, որ հրդեհաշիջման աշխատանքները վերականգնվել են վաղ առավոտյան, դրանց մասնակցում են փրկարարները, կամավորները, անտառապահները, մոտ 100 մարդ:

Կրակի դեմ պայքարին լրջորեն խոչընդոտում են բարդ ռելիեֆն ու քամին: