Հարավային Սուդանի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռների թռիչքները չորեքշաբթի երկրի մայրաքաղաքի մոտ տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Նրա տվյալներով, ՀՍ տրանսպորտի նախարարությունը «տեխնիկական ստուգում» է րականացնելու բոլոր առկա ինքնաթիռներում՝ պարզելու, պիտանի են դրանք թռիչքների համար, թե ոչ։

Բեռնատար ԱՆ-12 ինքնաթիռը կործանվել էր չորեքշաբթի, Ջուբայի մերձակայքում, երբ նոր էր թռչում միջազգային օդանավակայանում։ Վերին Նեղոս նահանգի Պալոհ քաղաք ուղեւորվող ինքնաթիռը անհայտ պատճառներով ընկել էր թռիչքուղուց 800 մետր հեռավորության վրա։

Պաշտոնական աղբյուրների տվյալներով, զոհվել էր 41 մարդ, հարավսուդանական Կարմիր Խաչը նշում է 36 թիվը։ Անձնակազմը, որի կազմում հինգ հայեր էին եւ մի ռուս, զոհվել էր։