Օրվա երկրորդ կեսին բացառիկ բնական երեւույթ է տեղի ունեցել։  Հարավից Սիդնեյին է մոտեցել ամպրոպային ալիք. Ամպերի հոսքը արտաքինից ցունամի էր հիշեցնում՝ սպիտակ բաշով եւ մուգ հիմքով, տեղեկացնում  է НТВ-ն։

Հետագայում օդերեւութաբանական ծառայությունը հայտարարել է, որ Սիդնեյում կարող է կարկուտ տեղալ, հնարավոր է ուժեղ քամի եւ փոթորիկ Սիդնեյից դեպի հյուսիս ընկած շրջաններում։ 

Սոցցանցերն անմիջապես ողողվել են դիտարժան լուսանկարներով։