85-ամյա ավստրուհին մահից առաջ հարազատներին զրկել է ժառանգությունից՝ մանր կտորների բաժանելով 950 հազար եվրոյի թղթադրամները: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Local-ին:

Դատախազ Էրիխ Հաբիցը հայտարարել է, որ նրա արարքում հանցակազմ չկա, քանի որ փողերը ոչնչացրել է դրանց տիրուհին: Նա նաեւ նշել է, որ պետությունը, ցավոք, ոչնչով չի կարող օգնել հարազատներին:

Միաժամանակ, Ավստրիայի Ազգային բանկում մանրացված թղթադրամները նորերով փոխանակելու պատրաստակամություն են հայտնել: