Չինաստանի հարավ-արեւմտյան Սիչուան նահանգի հսկա պանդաների կենտրոնի գիտնականներն այդ կենդանիների բառարան են կազմել: Դրանում 13 ձայն է ներառված, որոնք տարբեր իմաստ ունեն:

Օրինակ՝ երբ փոքրիկ պանդաները քաղցած են, նրանք «ջի ջի» են նման ձայն են արձակում, իսկ իրենց դժգոհությունն արտահայտում են «վաու վաու» ձայնարկությամբ: Այս մասին գրում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Զուգավորման շրջանում էլ արու պանդաները մկկացի ձայն են արձակում, իսկ էգերը նրանց քնքուշ գեղգեղանքով են պատասխանում:

Հետազոտողները հայտարարել են, որ շարունակելու են ուսումնասիրել պանդաների լեզուն: