Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Սիերա-Լեոնեի տարածքում Էբոլայի տենդի տարածումը դադարել է։
«Այսօր՝ 2015-ի նոյեմբերի 7-ին ԱՀԿ-ն հայտարարում է, որ Սիերա-Լեոնեում էբոլայի բռնկումը մարել է», - ասել է կազմակերպության ներկայացուցիչ Անդերս Նորդստորմը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
2013-ի դեկտեմբերից ի վեր էբոլայով վարակման դեպքերի մոտ կեսը բաժին է ընկել հենց Սիերա Լեոնեին, հիշեցնում են արեւմտյան պարբերականները։
Պաշտոնական տվյալների համաձայն, 2013-ի վերջից ի վեր Գվինեայում, Սիերա Լեոնեում եւ Լիբերիայում տենդի զոհ է դարձել 11,3 հազար մարդ, եւս 28,6-ը վարակվել է։




























