Նոյեմբերի 12-ին նշվում է Որակի համաշխարհային օրը, որը հիմնվել է 1990 թվականին, Որակի եվրոպական կազմակերպության նախաձեռնությամբ եւ ՄԱԿ-ի աջակցությամբ:
Ըստ calend.ru-ի, Որակի համաշխարհային օրվա նպատակն է՝ բարձրացնել արտադրանքի եւ ծառայությունների բարձր որակի նշանակությունը, ինչպես նաեւ մեծացնել որակի խնդիրների հանդեպ ուշադրությունը:
Որակի հարցն աշխարհի առաջատար երկրների տնտեսությունների առաջնային խնդիրներից է:





























