Ժնեւում Sotheby's աճուրդի ժամանակ աշխարհի ամենահազվագյուտ ադամանդը՝ 12.03 կարատ քաշով «Երկնագույն լուսինը», վաճառվել է 48 մլն դոլարով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Սակարկությունները սկսվել էին 29 դոլարից եւ շարունակվել 7 րոպե։ Թանկարժեք քարը գնել է մասնավոր մի կոլեկցիոներ, որը քարը վերանվանել է «Ժոզեֆինայի երկնագույն լուսին»։ Ադամանդի արժեքը նոր ռեկորդ է սահմանել, փոխանցում է Gazeta-ն։

«Երկնագույն լուսինը» վառ կապույտ գույնի ամենամեծ շրջանակապատ ադամանդն է, որը երբեւէ հանվել է աճուրդի։