Կանադայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոնրեալի իշխանությունները որոշել են կոյուղուց 8 մլրդ լիտր չմաքրված ջուր եւ թափոններ լցնել Սուրբ Լավրենտինի գետը: Քաղաքապետարանից նշում են, որ դա անհրաժեշտ է խողովակները փոխելու համար:

Բնապահպանները, ակտիվիստներ, մի շարք քաղաքական գործիչներ ու Կանադայի եւ ԱՄՆ-ի շատ քաղաքացիներ խիստ քննադատության են ենթարկել այդ որոշումը, նշելով, որ դրանովՀյուսիսային Ամերիկայի գլխավոր երակներից մեկը հանիդսացող գետն են լցվում հազարավոր պահպանակներ ու տակդիրներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այս քայլը նախատեսվում էր իրականացնել դեռեւս նախքան խորհրդարանական ընտրությունները, որտեղ պահպանողականները՝ Սթիվ Հարփերի գլխավորությամբ հեռացան իշխանությունից:

Այդուհանդերձ, Մոնրեալում կարծում են, որ աղտոտված ջրերը չեն վնասի տեղի ձկներին եւ այլ կենդանատեսակներին: