Օտտո մականունով սքեյթբորդիստ բուլդոգը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է Sky News-ը։ 4 տարեկան շունը սքեյթով անցել է «թունելով», որը հատուկ նրա համար ոտքերով կազմել են մարդիկ։
Նոր համաշխարհային ռեկորդը սահմանվել է Պերուի մայրաքաղաք Լիմայում Գինեսի ռեկորդների գրքի օրվա կապակցությամբ, փոխանցում է Gazeta-ն։





























