ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այս շաբաթ միաձայն հավանություն է տվել Համար 6392 բանաձեւին, ըստ Սենտրվիլի (Վիրջինիա) «Ուեստֆիլդս բուլվարում» գտնվող փոստային բաժանմունքը անվանակոչվել է գնդապետ Ջորջ Ժուսկալյանի անունով:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ բանաձեւը ներկայացրել է կոնգրեսական Ֆրենկ Վուլֆը, այն պաշտպանել են վիրջինիացի բոլոր կոնգրեսականները:

Փոստային բաժանմունքը անվանակոչվել է Ջորջ Ժուսկալյանի անունով նրա մատուցած զինվորական ծառայությունների եւ հասարակությանը մատուցած ծառայությունների պատիվ:

ԱՄՆ Ժուսկալյանը վախճանվել էր 2010-ի հուլիսի 4-ին եւ արժանավայել կերպով թաղվել Առլինգտոնի ազգային գերեզմանատանը: Նա բարձրագույն պարգեւների արժանացած ամերիկահայ վետերան էր, որ 30 տարի ծառայել էր ամերիկյան բանակում, չմոռանալով նաեւ իր լուման ներդնել հայկական համայնքի կարիքներին: