Գիտնականները բացատրել են, թե ինչու են աղջիկներին գրավում վատ տղաները, իսկ ուժեղ սեռի ներկայացուցիչներին՝ ավելի բաց եւ զգացմունքային կանայք: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Evolution & Human Behavior ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է շուրջ 1.000 հետերոսեքսուալ կին եւ տղամարդ իսկ մասնագետներին հետաքրքրել են նրանց ընտանեկան, սոցիալ-ժողովրդագրական եւ ֆինանսական բնութագրերը:
Տվյալների համաձայն, օբսեսիվ-կոմպուլսիվ տիպի տղամարդիկ, ի տարբերություն նույն տիպի կանանց, ավելի գրավիչ են կանանց եւ իրենց ընկերների համար: Փորձագետները սա կապում են նման տղամարդկանց՝ ավելի բարձր աշխատավարձ ստանալու հանգամանքի, կարգուկանոնի հանդեպ նրանց ձգտման, ինչպես նաեւ հուսալի եւ լուրջ մարդու հանբավ ունենալու հանգամանքի հետ:
Սիրախաղում հաջողակ են իմպուլսիվ կանայք եւ տղամարդիկ: Բացի այդ, ըստ Lenta-ի, իմպուլսիվ անհատներն ավելի շատ ծանոթներ եւ կարճատեւ զուգընկերներ ունեն՝ արկածախնդրության հանդեպ ձգտման պատճառով:
Նյարդային բնավորության գծերով տղամարդիկ ավելի հակված են հարաբերություններ սկսել նեւրոզի նույնպիսիի աստիճան ունեցող կանանց հետ: Չնայած դա կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ ապագա սերունդների համար: Իրավիճակը փրկում է այն, որ իմպուլսիվ բնավորությամբ մարդկանց հատուկ է ակտիվ շփումը, ինչի արդյունքում մեծանում է հավանականությունը, որ նրանց կարող են հարաբերություն սկսել այլ տիպի անհատների հետ:





























