Air France ավիաընկերության կենտրոնական հանձնաժողովի նիստում քաշքշուկ սարքած 4 աշխատակիցներին հեռացրել են աշխատանքից, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
Որպես ազատման պատճառ՝ նշված է կարգապահական կոպիտ խախտումը։ Հայտնի է նաեւ, որ ընկերության մեկ այլ աշխատակցի հանդեպ ազատման հատուկ ընթացակարգ է սկսվել, որը պետք է հաստատվի իշխանությունների կողմից, քանի որ նա արհմիության աշխատակից է։ Ընկերության 6 աշխատակիցներ դեկտեմբերի 6-ին դատարանի առջեւ կկանգնեն բռնություն կիրառելու մեղադրանքով։





























