Կոլումբիայի կառավարությունը հրամանի նախագիծ է պատրաստում բժշկական նպատակներով մարիխուանա աճեցնելն ու օգտագործելը օրինականացնելու մասին։ Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի արդարադատության նախարար Յեսիդ Ռեյեսը։

«Խոսքը բացառապես բժշկական կամ գիտական նպատակներով օգտագործելու  մասին է։ Ոչ ոք չի խոսում այլ նպատակներով մարիխունան օրինականացնելու մասին»,- Ռեյեսի խոսքը մեջբերում է Televisa մեքսիկական ալիքը։

Նախարարի խոսքով՝ մարիխուանայի պլանտացիաները պետք է օրինական կարգավիճակ ստանան թմրանյութերի ազգային խորհրդում, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Ավելի վաղ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը ասել էր, որ համաձայն է բժշկական եւ թերապեւտիկ նպատակներով օրինականացնել մարիխուանան։