Ամերիկյան սոցիոլոգները մի քանի հետազոտության ընթացքում պարզել են, որ յուրաքանչյուր երրորդ կին ծննդաբերությունից հետո իրեն գրավիչ չի համարում: Արդյունքում փոխվում է իր իսկ հանդեպ կնոջ վերաբերմունքը, ինչից տուժում է նաեւ ամուսինը, որը ստիպված է լինում ամեն օր անհիմն մեղադրանքներ լսել իր հասցեին:

Ըստ Informing-ի, երեխայի ծննդից հետո կնոջ կյանքն իսկապես փոխվում է: Նույնիսկ նրանք, որոնց մարմինը հղիության ժամանակ չի տուժում, այն կատարյալ չեն համարում: Ավելին, կինն այլեւս իր համար ժամանակ չի ունենում, ինչի հետեւանքով էլ տուժում է արտաքին տեսքը:

Ամերիկյան մասնագետները փորձի ընթացքում հարցում են անցկացրել մի քանի հազար կանանց շրջանում եւ պարզել, որ շատերը հղիությունից հետո հրաժարվում են ընդունել սեփական մարմինը:

Սոցիոլոգների հարցին՝ «Հիմա Ձեզ ի՞նչ բառերով կնկարագրեր ձեր ամուսինը», հարցվածների միայն 12%-ն է այնպիսի բառեր նշել, ինչպիսիք են «գրավիչ», «կանացի», «սեքսուալ»: Մնացյալ 88%-ն իրեն նկարագրել է բոլորովին այլ բառերով՝ «գեր», «հոգնած», «տգեղ» եւ այլն: