Գիտնականները նախազգուշացրել են, որ Գրենլանդիայի խոշորագույն սառույցներից մեկը, որը բավարար է համաշխարհային օվկիանոսի մակարդակը 50 սմ-ով բարձրացնելու համար, ավելի ու ավելի արագ է հալչում:
Հետազոտողների փոխանցմամբ, Zachariae Isstrom սառույցի մի մասը, որը Գրենլանդական սառցե վահանի մի մասն է, պոկվել է եւ հալչում է՝ օդի բարձր ջերմաստիճանի եւ տաք ծովային հոսանքների պատճառով:
Նոր սառցաբեկորները ճեղքվում են՝ ամեն տարի 5 մլրդ տոննա ջուր ավելացնելով Ատլանտյան օվկիանոսին:
BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, Գրենլանդիայի մյուս շրջաններում նույնպես սառույցի լայնածավալ հալոցք է նկատվում: Եթե ամբողջ սառույցն այստեղ հալչի, համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 6 մետրով:
Փարիզում նոյեմբերի վերջին գագաթաժողով կկայանա, որում կքննարկվեն կլիմայի փոփոխությունը սահմանափակելու հարցերը:





























