Ջես Հիքս անունով օգտատերը Facebook–ի իր էջում դժգոհել է Campbell’s ընկերության կոնսերվացված սուպի միասեռական գովազդից։ Նրա գրառումը լուրջ վեճերի առիթ է դարձել սոցցանցում։
Հիքսը գրել է, որ իրեն դուր չի գալիս փաստը, որ սուպը գովազդում է միասեռականների ընտանիքը, քանի որ «գովազդի նպատակը պետք է լինի ոչ թե սեքս, այլ սուպ վաճառելը»։
Campbell’s ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին նման բովանդակությամբ մեկնաբանություն են թողել. «Ջեսի, մի՞թե դուք երկու տղամարդու կողմից իրենց երեխային կերակրելը շփոթել եք պոռնոգրաֆիայի հետ»։ Սրան կինը պատասխանել է, որ տղայի համար դժվար կլինի դպրոցում բացատրել այն, որ ինքը երկու հայր ունի, հաղորդում է Metro–ն։
Գովազդային հոլովակում տղամարդը երեխային գդալով կերակրում է եւ ասում. «Ես քո հայրն եմ», այդ պահին կադրում հայտնվում է երկրորդ տղամարդը, որն ասում է. «Ոչ, ես եմ քո հայրը»։





























