Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվության ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը անդրադարձել է հայկական կողմի այն հայտարարություններին, ըստ որոնց Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցային գործընթացին։ Այս առնչությամբ Ասլանովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը հակամարտության կարգավորման բանակցություններին քննարկման ենթակա չէ: «Հակամարտության երրորդ կողմ գոյություն չունի։ Կա Հայաստան, որը „գրավել“ է Ադրբեջանի տարածքները, և կա Ադրբեջան, որի տարածքները „գրավել“ է Հայաստանը»,-ասել է նա ու հավելել, որ միայն այս երկու հակամարտող կողմերը կարող են բանակցային սեղանի շուրջ լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը։

Հիշեցնենք, որ Ղարաբաղը որպես լիիրավ կողմ բանակցություններից դուրս մղվեց 1998 թվականից հետո, երբ բանակցություններում ՀՀ նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանը որոշեց բանակցություններում ներկայացնել եւ Հայաստանը եւ Ղարաբաղը: