«Ամեն ինչ ներառված» համակարգով աշխատող աշխարհի ամենալավ հյուրանոց է ճանաչվել Մալդիներում գտնվող Kurumba Maldives 5-աստղանի հյուրանոցը։ Լավագույն հյուրանոցների ցուցակը հրապարակել է TripAdvisor կայքը։
Այս հյուրանոցում կա 180 սենյակ, 5 ռեստորան, 3 բար, SPA կենտրոն, 2 լողավազան գիշերային ակումբ եւ 3 թենիսի դաշտ, փոխանցում է Lenta-ն։
Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են մեքսիկական Le Blanc Spa Resort եւ Excellence Playa Mujeres հյուրանոցները։ Չորրորդ տեղը բաժին է ընկել թուրքական Voyage Belek Golf & Spa-ին, որը Եվրոպայում «ամեն ինչ ներառված» համակարգով աշխատող լավագույն հյուրանոցն է ճանաչվել։
Վարկանիշը կազմելիս հաշվի են առել հյուրանոցների գտնվելու վայրը, ենթակառուցվածքները եւ ժամանցային ծրագրերի առկայությունը։




























