Ճապոնիայում նոր թրենդ է հայտնվել՝ ծննդյան օրը տորթ նվիրել, որը պատրաստված է մսի խորտիկներից՝ բեկոն, երշիկ, սալամի, ծխեցրած միս եւ այլն: Դրանցից գեղեցիկ կոմպոզիցիաներ են պատրաստում եւ զարդարում համապատասխան նախուտեստներով՝ բանջարեղենից պատրաստված ծաղիկներով, կանաչիով:
Երբեմն շնորհավորական գրություններ են անում սոուսի հաստ շերտով կամ դառը շոկոլադով: Հանդիպում են նաեւ կոմպոզիցիաներ հում մսից:
Հաշվի առնելով, որ որակյալ միսն ավելի թանկ է, քան բիսկվիտը, մսե տորթն ավելի թանկ նվեր է համարվում, հաղորդում է Kedem-ը:





























