Այսօրվանից նույնասեռական զույգերն Իռլանդիայում պաշտոնապես ամուսնանալու հնարավորություն են ստանում: Օրենսդրության մեջ փոփոխությունները մտցվել են մայիսյան հանրաքվեից հետո, որի մասնակիցների մեծամասնությունը քվեարկել են միասեռ ամուսնությունների օրինականացման օգտին:
Երկուշաբթիից երկրում կընդունվեն նաեւ արտասահմանում կնքված միասեռ ամուսնությունները: Մինչեւ այդ դա անօրինական էր համարվում: Իռլանդական օրենսդրության համաձայն, զույգը պետք է երեք ամիս առաջ տեղեկացնի ամուսնանալու իր մտադրության մասին:
Սակայն նույնասեռական այն զույգերը, որոնք քաղաքացիական զուգընկերության պայմաններում են ապրում, կկարողանան ամուսնանալ իրազեկումից անմիջապես հետո` մի քանի օրվա ընթացքում, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քաղաքացիական զուգընկերությունը նույնասեռական զույգի միջեւ հարաբերությունների ձեւակերպման իրավաբանական ձեւ է, որը գործում է 2011-ից:
Միասեռ ամուսնությունների օրինականացման դեմ հանդես է եկել Հռոմի կաթոլիկ եկեղեցին, սակայն բողոքի արշավը ձախողվել է:





























