Փարիզում Էյֆելյան աշտարակը կրկին փակել են այցելուների համար: Ղեկավարությունն այսպիսի որոշում է ընդունել՝ անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Le Figaro-ին:  

Նոյեմբերի 16-ին հաղորդել էին, որ Էյֆելյան աշտարակը բաց է այցելությունների համար:

Աշտարակն ու Փարիզի զբոսաշրջային այլ վայրերը փակվել էին նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո: Հարձակումների հետեւանքով 129 մարդ է զոհվել, ավելի քան 300 հոգի վիրավոր է:

Ողբերգությունից հետո նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, ուժեղացվել են պետական սահմանների վերահսկողությունը: