ԱՄՆ-ում կանանց մեծ մասը նախընտրում է արձակուրդն անցկացնել առանց իր երեխաների: Այս մասին են վկայում Wakefield Research-ի եւ Dreams Resorts & Spas-ի անցկացրած հարցման արդյունքները:

Հարցված հազար կանանց 82%-ը տարին գոնե մեկ անգամ ճամփորդել է միայնակ՝ առանց երեխաների: Ընդ որում, 67%-ը նշել է, որ այդպիսի ուղեւորություններն իրենց երջանիկ են դարձնում:

Կանանց շուրջ կեսը նախընտրում է արձակուրդի ժամանակ լավ քնել, մի մասն էլ՝ որեւէ բանով զբաղվել: Տարածված զբաղմունքներից են լողափին կամ լողավազանի մոտ արեւահարվելը: Հարցվածների մի մասն էլ նախընտրել է երեկոն անցկացնել տանից դուրս (հարցվածների 47%-ը), մերկ լողալ (27%) եւ սեթեւեթել անծանոթների հետ (17%): Միաժամանակ, մայրերի մեկ երրորդը՝ 38%-ը խոստովանել է, որ ընտանիքում չի պատմում, թե ինչպես է անցկացրել արձակուրդը:

Ըստ Lenta.ru-ի, հետազոտության հեղինակները նշում են, որ 2016 թվականին արձակուրդ է մեկնելու ծնողների 72%-ը, որոնց 66%-ը պատրաստվում է հանգստի մեկնել առանց երեխաների: