Աշխարհում մեծ թվով տղամարդիկ իրենց միայնակ են զգում: Բրիտանացի մասնագետների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ ամուսնացած տղամարդիկ հաճախ իսկական, հավատարիմ ընկերներ չեն ունենում, ինչը նրանց միայնակ է դարձնում:
Հարցված տղամարդկանց 51%-ը (2.5 մլն բրիտանացիներ) հայտարարել է, որ մտերիմ ընկերներ չունի, որոնց կարող է դիմել դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում:
Բացի այդ, հարցվածների 7%-ը կարծում է, որ ընկերները չէին կարողանա օգնել լուծել խնդիրները, իսկ 78%-ը նշել է, որ ընկերներից ոչ մեկից էմոցիոնալ աջակցություն չի զգացել:
Ըստ «Informing»-ի, մասնագետները կարծում են, որ ինքնասպանությունների թվի աճը կարող է կապված լինել մարդկանց միջեւ ընկերական կապերի բացակայության միտման հետ:





























