Լա Մանշի մյուս կողմում համերաշխության դրսեւորումը կարելի է տեսնել եւ լսել: Անգլիայի եւ Ֆրանսիայի հավաքականների միջեւ առաջիկա ընկերական խաղի մասին գրել է Figaro-ն: Անգլիական մամուլը ֆրանսիական դրոշի ֆոնին մեջբերում է «Մարսելիեզ»-ը:
Իսկ Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Անգլիա-Ֆրանսիա խաղը պետք է կայանա հենց հիմա՝ այս տագնապալից ժամանակներում, եւ որ «անգլիացի երկրպագուները կմիավորվեն ֆրանսիացի ֆուտբոլի սիրահարների հետ՝ ի նշան համերաշխության»: «Չեմ կարող ավելի լավ պատասխան պատկերացնել ատելության գաղափարախոսությանը, որը մեզ կօգնի ապրել եւ սիրել»,- հավելել է Լոնդոնի քաղաքապետը, որը մարզադաշտում հետեւելու է խաղին: Մարզադաշտում կլինի նաեւ արքայազն Ուիլյամը:
Անգլիայի հավաքականի մարզիկ Ռոյ Հոջսոնը բոլորին կոչ է արել կատարել «Մարսելիեզ»-ը. «Թող երգեն բոլոր նրանք, ովքեր գիտեն այդ լեզուն: Այն, որ օրհներգը ներկայացվելու է մարզադաշտի էկրանին, ցույց է տալիս, թե ինչ են զգում մարդիկ»:
Խաղից ստացված եկամուտը «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը փոխանցելու խնդրանքով ստորագրահավաքին արդեն երկուշաբթի ավելի քան 100 հազար մարդ է միացել:





























